Տիկնիզյանը, Իվուն և Հարությունյանը նորամուտը նշեցին Հայաստանի հավաքականի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

4-5-750x375

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի հետ խաղում։

23-ամյա Տիկնիզյանի համար այսօրվա խաղը կլինի նրա նորամուտի հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում։

Այսօրվա խաղում հավաքականում իր նորամուտն են նշում նաև «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Իվուն։

Հայաստանի հավաքականի կազմը՝

Բեգլարյան, Հովհաննիսյան, Ոսկանյան, Հարոյան, Հարությունյան, Տիկնիզյան, Իվու, Սպերցյան, Սելարայան, Բարսեղյան, Բրիասկո-Բալեկյան։

--00—ՅՄ