Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Capture

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Լուսակերտից դեպի Արգել ճանապարհահատվածում՝ դեպի Լուսակերտ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Տարոն Բարսեղյանը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ