Վրաերթի հետևանքով տեղում մահացածները մայր ու դուստր էին. վիրավորը՝ ընտանիքի հայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

վթար
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մարտի 24-ին Երևանում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Սևակ Մուրադյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Նորագավիթ 1-ին փողոցի 6/2 հասցեի մոտ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Մարգարյանը բացել է ավտոմեքենայի դուռը, որից հետո Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էհսան Նուրայինը իր կողմից վարած Honda մակնիշի առանց համարանիշի մոպեդով բախվել է BMW-ի դռանը և կողաշրջվել:

Կողաշրջման հետևանքով Էլ Նուրայինն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռահիլ Նուրայինն ու 3-ամյա Սելենա Նուրայինը վայր են ընկել, ինչից հետո Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Հրաչյա Ասատրյանի կողմից վարած, FAV մակնիշի ավտոբուսի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչի հետևանքով Ռ. Նուրայինն ու Ս. Նուրայինը տեղում մահացել են, իսկ Է. Նուրայինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ