Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է․ ԿԸՀ-ն նախնական արդյունքներն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ընտրություն

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․

Շիրակի մարզի Անի համայնք

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3134 քվե

Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե

«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե

Սյունիքի մարզի Սիսիան համայնք

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե

Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե

Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63 %-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։

Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։

Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71 %-ը կամ  21226 անձ։

--00—ԼՄ