Արմավիրում Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանն ու վերածվել մետաղե ջարդոնի․ վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot 2023-03-27 101249

Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17 կմ-ին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել բաժանարար գոտում, առաջ ընթացել, բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա երկաթե գովազդային սյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարակները, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ։ Ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում, նա մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ