ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանից ոչ մի թիռչք չի իրականացվի այսօր Իսրայելի արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:
Թռիչքները կվերսկսվեն միայն հատուկ ծանուցումից հետո: Իսկ ժամանող թռիչքների դեպքում վայրէջք կկատարեն միայն այն ինքնաթիռները, որոնք արդեն երկնքում են:
Գործադուլ են հայտարարել նաև համալսարանների, հիվանդանոցների և այլ ոլորտների աշխատակիցները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ