Էկոնոմիկայի փոխնախարարը 4 օրով կգործուղվի ԱՄՆ․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

արմեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը 4 օրով կգործուղվի ԱՄՆ:

Որոշման մեջ նշվում է, որ նա 2023 թվականի ապրիլի 17-20-ը գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սթենֆորդ) «Բնության ազդեցությունը որոշումների կայացման գործընթացում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Արման Խոջոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

--00—ԼՄ