Իլիա II-ը նամակով դիմել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Իլիա

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը նամակով դիմել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին և խնդրել է նպաստել ուկրաինական եկեղեցում լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Խոսքն այն որոշման մասին է, որով առգրավվել են Մոսկվայի պատրիարքության ենթակայությամբ գործող մետրոպոլիտ Օնոփրեի Կիև-Պեչորի Լավրան և այլ վանքերը։ Նամակում պատրիարքն իր սրտի ցավն է արտահայտում ռուս-ուկրաինական պատերազմի և «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցում առկա իրավիճակի» պատճառով։

Պատրարքը նշել է՝ չափազանց կարևոր է այն փաստը, որ երանելի Օնոփրեն սինոդալ որոշմամբ անջատվել է Ռուսական եկեղեցուց և ինչ-որ քայլեր ձեռնարկել բանակցությունների համար։ Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ այս կամ այն ​​եկեղեցական հարցում այս եկեղեցու հավատարմությունը պայմանավորված է դարերով ճանաչված հոգևոր ապրելակերպի պահպանմամբ, և պարտադիր չէ, որ նշանակի անվերապահ հնազանդություն մեկ այլ եկեղեցու։

Պատրիարքի խոսքով, մետրոպոլիտ Օնոփրեն այսօրվա դրությամբ զրկվել է Կիև-Պեչորի Լավրայից, խնդիրներ կան նրա ենթակայության տակ գտնվող այլ եկեղեցի-վանքերի հետ, և փաստ է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտնվել է շատ ծանր վիճակում։

«Առաջին հերթին ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր մեծ ցավը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով, որը հայրենիքը պաշտպանող զինվորների և հազարավոր անմեղ մարդկանց կյանք է խլում։ Մենք անցել ենք այդ գործընթացների միջով և լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը։ Վերոնշյալի հետ մեկտեղ, մենք ցավում ենք Ուկրաինայի ուղղափառ եկեղեցում առկա իրավիճակի համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ