Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը, նոր դիրք են վերցրել, Արցախը երեք ամիս է՝ շրջափակման մեջ է, իսկ Փաշինյանը 20 մեքենայով գնում է Դիլիջան բիչոկ հավաքելու: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Վերջին շրջանում Փաշինյանը անընդհատ ծաղրածուի նման ինչ-որ բան է անում, որ աշխարհին ցույց տա, որ ազատ շրջում է, պեռաշկի է ուտում, զիբիլ է հավաքում, ժողովրդի ծոցից է դուրս եկել: Երեկ 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի երկու բիչոկ էր հավաքում, ելույթ ունենում, հետ գալիս, կամ գնում ամայի տարածքներ է նկարում, ասում՝ Ակադեմիական քաղաք եմ սարքելու, դավաճան մի սրիկա ծաղրածու է, մի կողմից երկիրն է հանձնում, մյուս կողմից՝ ամայի տարածքներում Ակադեմիական քաղաք է սարքում: Նա, քանդելուց բացի, ոչինչ չի կարողանում անել, հինգ տարվա մեջ այս երկրում կարևոր նշանակության ի՞նչ է կառուցել: Նման ծաղրածու տեսարաններով ամեն շաբաթ-կիրակի տեսարաններ է սարքում և հանրությանը ներկայացնում: Ինչ էլ ինքը անի, ՀՀ-ում ազատ չի կարողանալու տեղաշարժվել, իր սիրտը անընդհատ դողում է, ինչ տեսարան էլ սարքի՝ վախենում է, նա գիշերը հանգիտ չի քնելու»,- ավելացրեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, հասարակության մեծ հատվածը գիտակից, է և Փաշինյանին վստահող հատվածը շատ քիչ է, ընդդիմությունը պետք է այլընտրանք առաջարկի այդ մարդկանց, այդ ուղղությամբ պետք է ընդդիմությունը մեծ աշխատանք տանի:

Մանրամասները՝ տեսանյությում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ