ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է դատական բարեփոխումները: Նա նշել է, որ ցանկանում է «իրական երկխոսության իրական հնարավորություն» տալ օրինագծի շուրջ, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:
Նեթանյահուն նման հայտարարություն է արել Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի հետ լարված բանակցություններից հետո. վերջինս սպառնում էր հրաժարական տալ, եթե օրինագիծը կասեցվի:
Նեթանյահուն միևնույն ժամանակ նշել է, որ իր կառավարությունն, ի վերջո, կկատարի բարեփոխումներ, որոնք «կվերադարձնեն իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը»: Իսրայելի վարչապետը շեշտել է, որ երկիրը «վտանգավոր ուղով» է ընթանում, և ինքը թույլ չի տա, որ այդ ամենը վերածվի քաղաքացիական պատերազմի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ