«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

maxresdefault (4)

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատելու և Սակուռա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով:

Հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը …., եթե դրա հետևանքով պատճառվել է հարյուր հազար դրամը գերազանցող գույքային կամ այլ էական վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, համարվում է հանցագործություն:

Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցները համայնքային սեփականություն հանդիսացող ծառերը կտրել են այդ ծառերին փոխարինող նոր ծառեր տնկելու «նպատակով», մինչդեռ տնկված ճապոնական Սակուրա տեսակի ծառերն իրավունք չունեին տնկելու:

Այսպես, «Բուսական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի համաձայն՝ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:

ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներ»-ի 32-րդ կետով ներկայացվել են այն ծառերի տեսակները, որոնք պետք է տնկեին, որոնց ցանկում Սակուրա տեսակի ծառերն ընդգրկված չեն: Հետևաբար, նշված կառույցների աշխատակիցները Սակուռա տեսակի ծառերը տնկել են ապօրինի

Այս պարագայում, կարծում ենք, որ ստուգման են ենթակա Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների շարժառիթները, թե արդյոք այս գործընթացը միայն «բիզնես» նպատակ է հետապնդում, թե «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու» նպատակ:

Հաղորդմամբ առաջարկվել է ստանալ նաև հետևյալ հարցերի պատասխանները՝

• Ինչ վիճակում են գտնվել կտրված ծառերը.

• Արդյոք փոխարինված Սակուրա տեսակի ծառերի խնամքի վրա իրականացվող ծախսերը՝ համեմատած կտրված ծառերի նույն տեսակի համար խնամքի ծախսերին՝ արդարացված է.

• Երբ են այդ ծառերը Հայաստան ներմուծվել, ինչ նպատակով.

• Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն այդ ծառերը ներմուծած կազմակերպության և դրա հետ փոխկապակցված անձանց հետ.

• Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով:

--00—ՅՄ