Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրվել Ղազարյանի թեկնածությունը․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը գրել է.

«Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը՝ հարկ եմ համարում ընդգծել.

«Հայաստան» խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ընդառաջելով մի շարք հասարակական նախաձեռնությունների նամակ-դիմումին՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարեւորումն է:

Հարկ եմ համարում նշել, որ, վերոհիշյալից բացի, այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման եւս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա եւ, ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:

Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

--00—ԼՄ