Բողոքի ցույց՝ ընդդեմ Սաակաշվիլիի ստացած մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

beselia2-2-e1679996076776

Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել Նորվեգիայի դեսպանատան մոտ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության՝ ցույցի կազմակերպիչներն են Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկե Մոլաշվիլին, եւ մյուս զոհվածների ընտանիքները։ Ի դեպ, Սոխումիի համալսարանի մասնակիցներից մեկը «Պիրվելի արխի»-ին ասել է, որ ակցիայի մասին տեղեկացել է ուսանողական խորհրդից, որտեղ նաև ասվել է, որ ներկա լինելը պարտադիր չէ։

Հիշեցնենք, որ Սուլխան Մոլաշվիլին վրացի քաղաքական գործիչ էր։ 2004 թվականին նա ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքով։ Բանտարկության տարիներին տեղեկություն տարածվեց Մոլաշվիլիին բանտում խոշտանգումների ենթարկելու մասին։ Նա մահացավ Փարիզում, ուր մեկնել էր բուժվելու նպատակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ