Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

l-0x77wh-1600x932z-0.4912

Ավելի քան 658 հազար մարդ Թուրքիայում և շուրջ 170 հազարը Սիրիայում զրկվել են ապրուստի միջոցներից փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով: Նման տեղեկություն է հայտնել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար աշխատող չի կարող վաստակել օրվա հացը», - նշել են զեկույցի հեղինակները՝  հավելելով, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ «ավելի քան 150 հազար աշխատատեղ պիտանի չԷ օգտագործման համար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ