ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1659518074_9667121

Էստոնիայի Հանրապետություն աշխատանքային այցիս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։

Հանդիպումների ընթացքում կարևորել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

Գործընկերներիս եմ ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։

Կարևորել ենք Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։

--00—ՅՄ