Կբռնագանձվի 235 մլն դրամ և Բայրոն փողոցում գտնվող բնակարան. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

գ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 388 մլն դրամ:

 Շուրջ 235 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:

--00—ԱՊ