Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1107412

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները շարունակում են մրցելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկեց 123 կգ, իսկ հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահեց 158 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 281 կգ արդյունքով Մկրտչյանը միայն 5-րդն է: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը Ղազախստանի ներկայացուցիչ Երասլ Սաուլեբեկովն է` երկամարտի 305 կգ արդյունքով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ