Ո՞վ է այդ տղամարդը, որ ՀՀ-ում պետք է Պուտինին կալանավորի. Աբրահամ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ՌԴ արտգործնախարարությունը Մոսկվայում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել է պարզաբանումների Հռոմի ստատուտի վերաբերյալ, սա խայտառակություն է, մեր երկրի անվտանգային խնդիրները թողած՝ ընկել ենք ինչ-որ ստատուտ վավերացնելու հարց ենք քննարկում, ո՞վ է այդ տղամարդը, որ պետք է ՌԴ նախագահին կալանավորի, այս խեղկատակությունը ՀՀ-ին մի քանի քայլ հետ է տանում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին՝ Աբրահամ Գասպարյանը նշեց, որ պատերազմից հետո Իրանի հետ մեկ զորավարժության անցկացումը բոլոր հարցերի պատասխանը կտար. «Պետք է Իրանի հետ մեր հարաբերությունները լուրջ ռազմավարական մակարդակի հասցնենք, զորավարժություններ անցկացնել, բարձրաստիճան սպայակազմի հետ վերապատրաստում իրականացնել, տեսնեմ այդ դեպքում Ադրբեջանը կհամարձակվե՞ր Թուրքիային իր մեջքին կանգնեցներ կամ Էրդողանը Շուշիում հայտարարութուն ընդուներ:

Ադրբեջանը տանկային զորավարժություններ է անում, մենք, որպես պետութուն, ի՞նչ ենք անում, բացի անիմաստ դիվանագիտական ծախսատար վոյաժներից, պետբյուջեն ամբողջապես մսխում ենք, բայց ոչ մի շոշափելի արդյունք չենք կարողանում ձեռք բերել»,- ավելացրեց նա: Աբրահամ Գասպարյանի խոսքով, Հայաստանն Իրանին միշտ թերագնահատել է, կամ քիչ է արժևորել, բայց Իրանը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային խաղացող է և հիմա պետք է իրենց հետ կարողանանք մեր գործունեությունը սինխրոնացնենք ու ռազմավարական դաշնակցային հարաբերութունների վերածենք, զբաղված ենք հակաիրանական քարոզներով: «Այս տարածաշրջանում Ադրբեջանը դողում է Իրանից, թրջում է տակը, եթե Իրանն ուզենա, Ադրբեջան պետությունը կքանդվի, սա պետք է հասկանանք ու մեր հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդենք»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ