Վրաստանում մոլեգնած փոթորիկի պատճառով կան զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

բաթումի

Վրաստանում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տուժել են երկրի սևծովյան ափերին մոլեգնող փոթորկի հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Քոբուլեթիում տղամարդը մեքենայում է եղել այն պահին, երբ ծառն ընկել է մեքենայի վրա: Բաթումում տուժածների թվում կա մեկ անչափահաս։ 

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաթումիում ուժգին քամի է մոլեգնել, որը վնասել է տանիքները։ 

Կաթվածահար է երթեւեկությունը։ 

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում վատ եղանակը կշարունակվի եւս մի քանի օր։ Ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ։

--00—ՍՊ