Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հավանական էսկալացիայի մասին ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

104.thumb_

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները առաքելության աշխատանքի և հավանական նոր էսկալացիայի մասին։

Հաջիզադեն ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարության համար մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմին՝ Բաքվի ոճին բնորոշ կեղծիքներով համեմելով:

«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը՝ «Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը» ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝ իբր նախապատրաստվելու ինչ-որ հարձակման, որը հիմնված է հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա:

Մենք բազմիցս ընդգծել ենք այդ առաքելության չարաշահման հնարավորությունը կանխելու անհրաժեշտությունը: ԵՄ-ն պետք է ապահովի, որ այս առաքելության գործունեությունն իրականացվի փոխվստահության ձևով, Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով տեղակայվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Նա նաև նշել է, որ հայկական կողմը չարաշահում է  ԵՄ առաքելության ներկայությունը՝ լարվածությունը սրելու և «ստանձնած պարտավորություններից խուսափելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերություններին և տարածքում ԵՄ առաքելության աշխատանքին:

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողած է»,- ասել էր Ռիթերը։

--00—ՅՄ