Ադրբեջանում «ահաբեկչություն» են անվանել ֆաշիստական հայացքներով հայտնի պատգամավորի դեմ մահափորձը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն «ահաբեկչություն» է անվանել երեկ՝ ուշ գիշերին, Բաքվում տեղի խորհրդարանի պատգամավոր, ֆաշիստական, հայատյաց ու հակաիրանական հայացքներով հայտնի պատգամավոր Մուստաֆա Ֆազիլի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ ուշ երեկոյան, Ֆազիլի վրա անհայտ անձը կամ անձինք կրակ էին բացել իր տան դիմաց «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

--00—ԼՄ