Աբովյանում չշահագործվող քարե շինություն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

Մարտի 29-ին՝ ժամը 11:27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում գտնվող կրպակից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող քարե շինությունում (մոտ 10 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին, մարվել՝ 11:47-ին: Մասամբ այրվել է գույքը։

--00—ԼՄ