Fly Arystan ավիաընկերությունը մայիսի 4-ից Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով թռիչքներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նման

Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից թռիչքներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով։ Այդ մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվության բաժինը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Տոմսերի համար՝ flyarystan.com։

--00—ԼՄ