Օտարերկրյա ներկայությունը Երևանին ու Բաքվին չի օգնում մեղմացնել լարվածությունը. Իրանի ԱԳ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հարավային Կովկասում լարվածության աճը չի բխում ո՜չ Հայաստանի և ո՜չ էլ Ադրբեջանի շահերից։ Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ամիր Աբդոլահիանը։

«Միևնույն ժամանակ մենք մշտապես ասել ենք, որ օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում չի կարող օգնել լարվածության իջեցմանն ու խնդիրների հանգուցալուծմանը։ Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության փորձ տարածաշրջանում, ինչպիսի պատճառաբանությամբ էլ այն լինի, անընդունելի է մեզ համար։ Իհարկե, հարցերի լավագույն լուծման հարթակը «3+3» ձևաչափն է (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա - խմբ.)»,-ասել է  նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ