Շնորհակալ եմ ԱՄՆ-ին և այլ գործընկերներին ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հայաստանի իշխանությունները շնորհակալ են ԱՄՆ-ին ու այլ գործընկերներին, որոնց գործուն միջամտությունը ստիպեց Ադրբեջանին կանգնեցնել Հայաստան ներխուժումը 2022 թ․-ի սեպտեմբերին։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից հետապնդում է Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտումների ենթարկելու փորձ։

«Մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ