Բայրաքթարը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ազդեցիկ կշիռ ունի․ «CNBC»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Ամերիկյան «CNBC» լրատվականը, որը լուսաբանում է բիզնեսին և ֆինանսական ոլորտներին առնչվող իրադարձությունները, «ԱԹՍ-ներ և միլիարդավոր դոլարներ արժեցող համաձայնագրեր. աճող ռազմարդյունաբերությունը մեծացնում է Թուրքիայի համաշխարհային ազդեցությունը» վերնագրով հոդված է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիան 2022-ին 4.4 մլրդ դոլարի ռազմական նշանակության սարքավորումներ է արտահանել։ Դա որոշ եվրոպական երկրների պաշտպանական ոլորտի տարեկան բյուջեից ավելին է։

«Սպասվում է, որ այդ թիվը 2023-ին հասանելու է 6 մլրդ դոլարի, քանի որ առաջիկայում թուրքական պաշտպանական արտադրությամբ զբաղվող ընկերությունները լցնելու ՆԱՏՕ-ական երկրների պահեստները»,- գրում է «CNBC»-ը։ 

Վերջում անդրադարձ է եղել նաև թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքին, որը որակվել է որպես ազդեցիկ կշիռ ունեցող միջոց՝ Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ:

--00—ԼՄ