ԿԽՄԿ ներկայացուցիչները կրկին այցելել են Բաքվում հայ գերիներին․ «Լուրեր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

7f0e034

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն պաշտոնապես ճանաչել է, հայտնում է «Լուրեր»-ը։

Ադրբեջանն այս պահին հաստատում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերության փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելին է։ Իրավապաշտպանների տվյալով՝ ադրբեջանական գերության մեջ է 80 անձ։

«Ընդանրապես այցի հետ կապված մանրամասներ չենք կիսում հանրության հետ, սակայն կարող եմ հաստատել, որ հերթական տեսակցությունը տեղի է ունեցել մարտի սկզբին: Այդ ընթացքում բոլոր պահվող անձանց, որոնց գերեվարումը հաստատված է Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը, տեսակցել են մեր պատվիրակները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ