Տեղ համայնքի և Շուշիի շրջանի ղեկավարները բացառում են ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Եղցահող_գյուղի_համայնապատկեր

Սյունիքի մարզի Տեղ գյուղը Արցախի Շուշիի շրջանի 4 գյուղերին կապող ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական հնարավոր առաջխաղացման մասին տեղեկությունը չի հաստատվում։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Այլ հարցերի համար նա հորդորեց դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Շուշի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը ևս 24News-ին ասաց, որ այս ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման վերաբերյալ տեղեկություն չի ստացել։ «Էդպիսի բան չկա»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ Տելեգրամյան ալիքները գրել էին, որ որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու փակել են Լաչինի միջանցքի այն հատվածը, որը սահմանակից է Գորիսի Տեղ գյուղին, և որտեղից սկսվում են Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանները։

24News-ի աղբյուրները նույնպես հաստատել էին այս տեղեկատվությունը՝ նշելով, որ այնտեղ իրականացվում են ամրաշինական աշխատանքներ՝ փաստորեն փակելով Լաչինի միջանցքն արդեն ՀՀ սահմանից ու Արցախն ամբողջությամբ կտրելով ՀՀ-ից։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ