Էդգար Ղազարյանը՝ որպես ՄԻՊ թեկնածու, առաջարկել է հանդիպում կազմակերպել ՔՊ-ական պատգամավորների հետ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նկար

Ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտնում է, որ դիմել է ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ կազմակերպելու պատգամավորների հետ հանդիպում։

«Այսօր՝ որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։

Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»։

--00—ԼՄ