Ճիշտ կլիներ,եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

artur-ghazinyan-n249906-1

Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Այս ժեստով իշխանությունը կապացուցեր, որ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և հանձնառու է Հայաստանում երաշխավորել և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բավարարի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պահանջներին և չափանիշներին: Ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իրական հակակշիռ կլիներ իշխանական իրավապահ համակարգին:

Բայց դե ունենք այն, ինչ ունենք ․․․»։

--00—ՅՄ