ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու Կրասնոդարի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2023-03-31_10-28-14

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կրասնոդարում հանդիպել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հետ։

Հարությունյանը, խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացման կարևորության մասին, նշել է Կրասնոդարի երկրամասի առանձնահատուկ նշանակությունը։

սոֆվսդ

Քննարկվել է համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում։

--00—ՅՄ