Հայաստանը 2022-ի հունվար–դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1

Հայաստանը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։

Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, իսկ դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 12.9%։  

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։

Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես, 2021թ․ համեմատ՝ արտահանման աճը կազմել է 77.7%։

Առավել մանրամասն՝  հղումով:

--00—ԼՄ