Հանդիպել են Արցախի պետնախարարն ու Վրթանես Սրբազանը․ քննարկել են երկրում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Screenshot 2023-03-31 130219

Արցախի թեմակալ առաջնորդն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի պաշտոնական կայքից։

Սրբազան Հայրն ու պետնախարարը քննարկում ունեցան երկրում տիրող իրավիճակի շուրջ` շոշափելով տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր:

Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել Արցախում հոգևոր կյանքի ակտիվացման ու հավատքի ամրապնդման վրա:

Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց պետնախարարին` շրջափակման այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ ուղարկված հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու գործում աջակցության համար:

Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնությունը բերեց նորանշանակ պետնախարարին` ստանձնած նոր պարտականությունը արդյունավետ ու արժանապատվորեն իրականացնելու համար:

--00—ՅՄ