Ծեծկռտուքից հետո ՔԿ քննիչները ԱԺ-ում են, իրականացնում են գործողություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

256653

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,-գրել է նա։

--00—ՅՄ