Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում ցանկացած բռնություն և ակնկալում է՝ մեղավորները պատժվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

օկ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում խորհրդարանում ցանկացած տիպի բռնություն։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անընդունելի է համարում ԱԺ ում ցանկացած տիպի բռնություն և դատապարտում է դրա դրսևորումները: ԱԺ խոսնակն ակնկալում է, որ մեղավորները կստանան արժանի պատիժ», - հավելեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։

--00—ԱՊ