Թուրքիայում նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հաստատվեց․ Էրդողանը ցանկում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները մերժել է ընդդիմադիր կուսակցությունների բողոքը՝ ընդդեմ նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության, գրում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես, մարտի 30-ին Թուրքիայի  «Resmi»  պաշտոնաթերթում հրապարակվել է մայիսի 14-ի կայանալիք համապետական ընտրություններում նախագահի թեկնածուների վերջնական անունները, որտեղ տեղ է գտել նաև Էրդողանինը:

Ըստ այդմ թեկնածուները 4-ն են՝ գլխավոր ընդդիմադիր  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, ընդդիմադիր «Ազգ դաշինի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ներկայումս իշխող կուսակցության և երկրի նախագահ, Թուրքիայի «Ժողովրդական դաշինքի»  միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Սինան Օղանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարության և առաջընթացի» (DEVA), «Ապագա», «Ժողովրդավարական», «Երկիր» կուսացկությունները Բարձրագույն ընտրական խորհուրդ բողոք էին ներկայացրել ընդդեմ Էրդողանի նախագահի թեկնածության առաջադրման:

--00—ԼՄ