ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Սույն
թվականի
մարտի 30-
ին
Հայաստանի
Հանրապետության
արդարադատության
նախարարության «
Արմավիր»
քրեակատարողական
հիմնարկում
անցկացվել
է
միջհիմնարկային
շախմատային
մրցաշար
տարբեր
քրեակատարողական
հիմնարկների
լավագույն
դատապարտյալների
միջև:
Մրցաշարի
նպատակն
էր
ձևավորել
Հայաստանի
շախմատի
դատապարտյալների
հավաքականը՝
դատապարտյալների
շախմատի
աշխարհի
առաջնությանը
մասնակցելու
համար,
որը
տեղի
կունենան
աշնանը:
Խաղի
ընթացքին
հետևել
են
Քրեակատարողական
ծառայության
պետ,
գեներալ-
մայոր
Սերգեյ
Ատոմյանը,
նրա
առաջին
տեղակալ,
արդարադատության
գնդապետ
Ամբակում
Գրիգորյանը,
Շախմատի
ակադեմիայի
հիմնադիր-
նախագահ
Սմբատ
Լպուտյանը
և
այլք:
Մինչ
խաղի մեկնարկը՝ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձևավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում: Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին և Ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներին՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության և մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր:
Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ․ Աբաջյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Գորոյանը, Գ․ Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և Ռ․ Սարգսյանը, Կ․ Բերբերյանը, Մ․ Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը:
--00—ԱՊ