Հայ-իրանական եղբայրությունը «սպառնալիք է» տարածաշրջանի համար. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ազերի-ԱԳՆ

Այսօր հայ-իրանական եղբայրությունը շարունակում է «սպառնալիք ներկայացնել» ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով այսօր Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի հայտարարությանը։

Նա նշել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Իրանը փաստացիորեն աչք է փակել Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» վրա։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր կոչ է արել ադրբեջանական իշխանություններին բացատրություն տալ վերջին հակաիրանական և «Թեհրանի դեմ Իսրայելի հետ միասնական ճակատ ստեղծելու» մասին հայտարարությունների վերաբերյալ։

--00—ՅՄ