Երևանի ավագանին արտահերթ նիստ կհրավիրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ավագանի

Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Օրակարգում մեկ հարց է՝ գույքի նվիրատվության մասին։ Տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ 

Հարցը առնչվում է ընդհանուր 237 հատ ավտոբուսների օտարմանը։

Նախագծով առաջարկվում է վեց միլիարդ վեց հարյուր երեսունյոթ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ինը հարյուր չորս դրամ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ «Zhongtong bus» մակնիշի ավտոբուսները և տասներկու միլիարդ երեք հարյուր վեց միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար հարյուր վաթսուներկու ՀՀ դրամ արժեքով թվով 87 հատ «MAN LION’S CITY 12C» մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

--00—ՍՊ