Ռանոսը՝ կրկին դուբլի հեղինակ․ այս անգամ՝ Բավարիա-2-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ռանոս

 

Ռեգիոնալլիգայի 30-րդ տուրում «Բավարիա-2»-ը հյուրընկալվել էր «Հայմշթեթթենին» և 8-1 հաշվով հաղթանակ տարավ։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ աչքի ընկնելով 44-րդ և 65-րդ րոպեներին։ Գրում է Armsport-ը։ 

Այս խաղից հետո «Բավարիա-2»-ը 51 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

--00—ՍՊ