Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան 4-5 մետր սահելով հայտնվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ճտպ

Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված:

--00—ՍՊ