Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին, նրա վարորդը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

bac8d90f-10e2-4222-901a-44700738e5a4_cx35_cy1_cw55_w1023_r1_s
Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։

Տեղում որոշվում է ստեղծել օպերատիվ խումբ՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի կարգադրությամբ, օպերատիվ խմբին են միանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի (Կարմիր բերետներ) ծառայողները։

Գ․Շամշյանի տեղեկություններով, քանի որ ոստիկանները վստահ էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետ Ե․Նիկոյանի որոշմամբ, օպերացիան սկսվում է ժամը 19․10-ին, ու այն կրում է «Ապօրինի զենքդ կտրեմ շաքարով» անվանումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ