Հասանովը հայտարարել է՝ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա, դեռ մի բան էլ կամրանան, խանգարող չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

39629_HASANOV_M

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ «կոնկրետ հանձնարարականներ է տվել ազատագրված (օկուպացված) տարածքներում, ինչպես նաև նոր վերահսկողության տակ վերցված (զավթած) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ»: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հասանովը նաև հանձնարարել է «կանխել բոլոր սադրիչ գործողությունները»: Հասանովը նշել է, որ «սեղմ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները բանակի մարտական բարձր վճռականության հերթական վկայությունն են»:

«Մեկնաբանելով նրանց հայտարարությունները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ»՝ Հասանովը ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով և նշել, որ ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանը աջակցող երկրների զինվորականների կողմից հնչեցված զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»: Այս հայտարարությունն ուղղված է, իհարկե, Իրանի դեմ:

Նշեմ, որ Հասանովը պարբերական նման խորհրդակցություններ անցկացնում և ժամանակ առ ժամանակ հրապարակային հայտարարություններով հանդես գալիս դրանց վերաբերյալ:

Հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա՝ ի հեճուկս տեղական «միամիտ» իշխանությունների հավաստիացումների, դեռ մի բան էլ կամրանան, հատկապես երբ խանգարող չկա իրենց»:

--00—ՅՄ