Երևանում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

փոշի

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մարտի 23-29 ընկած ժամանակահատվածում։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 29-ին, Նոր Նորքում՝ մարտի 23-ին, 27-29-ը, Շենգավիթում՝ մարտի 27-29-ը:Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 23-ին, 27-29-ը, Նոր Նորքում՝ մարտի 27-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել  սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

--00—ՍՊ