«Տույի» սպանության գործով դատարան ժամանած նախկին ֆուտբոլիստ Մանուչարյանին ստուգեցին մետաղորսիչով 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

edgar

Երեկ` մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ի ու 3 անձանց սպանության գործով, դատական նիստից առաջ Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետ Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ՝ դատական կարգադրիչները մանրակրկիտ զննում էին դատական նիստի ժամանող բոլոր անձանց, այդ թվում՝ փաստաբաններին ու դատախազներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատական նիստին էր ներկայացել նաև «Փյունիկի», «Այաքսի» և մի շարք անվանի թիմերի, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անվանի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, նա ընդգրկված է եղել ԲԿՄԱ-ի մարզչական կազմում, այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ:

--00—ՍՊ