Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ-ն հետաքննություն է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

խաղաղապահներ

ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։ 

«Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։

Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հաղորդվում է նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։

--00—ԼՄ