ԱԱԾ հաղորդագրությունն ուղղակի մանիպուլացնում է իրավիճակը. հակառակորդը բավականին առաջ է եկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

Հակառակորդը բավականին առաջ է եկել, զբաղեցրել է ռազմավարական գերիշխող հատվածներ` իրականացնելով ակտիվ ինժեներական աշխատանքներ: Այդ մասին «Սպուտնիկ Արմանիայի» հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա նաև կարծիք հայտնել, որ ԱԱԾ հաղորդագրությունն ուղղակի մանիպուլացնում է իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանն ու Արթուր Խաչատրյանը երեկ այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնք` անվտանգության հետ կապված խնդիրներին ծանոթանալու։

Գեղամ Մանուկյանը հայտնել է նաև, որ թշնամու առաջխաղացման ժամանակ առանձին հատվածներում եղել են դիմադրության դեպքեր, հետևաբար այդ հատվածներում հակառակորդը չի կարողացել առաջխաղացում արձանագրել։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է:

--00—ԼՄ