Մետրոպոլիտենի փլուզումը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ. Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

56

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի մետրոպոլիտենի տարածքում տեղի ունեցած փլուզումն ընդամենը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ։

Եվ արդեն անմտություն է հուսալ, որ Սուրմալուի ողբերգությունից հետո քաղաքային իշխանությունները հետևություններ են արել՝ Երևանը հերթական ողբերգությունից ապահովագրելու հարցում։

Իսկ մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը՝ երևանցիներին պահելով կայուն սթրեսի մեջ»։

Փլուզման մասին առավել մանարամասն՝ այստեղ:

--00—ԼՄ