Ռելսի վերականգնման աշխատանքներն այս պահին էլ ընթացքի մեջ են, կշարունակվեն նաև գիշերը. Մետրոպոլիտեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

նկար

Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից:

«Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն մեր սիրելի ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն»,-նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ժամը 14։20-ին Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ ժամը 15։10-ից՝ վերականգնվել։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը և ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

--00—ԼՄ