Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մե՛կ Ալիևն է խոսել, մե՛կ Հակոբյան Աննան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Արմեն Աշոտյան

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մե՛կ Ալիևն է խոսել, մե՛կ Հակոբյան Աննան։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ նախօրեին արված հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմում 11 հազար դասալիք է եղել: 

«Սրանք Ալիևի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված եւ ծրագրային։ 

Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու եւ պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ եւ անբարո փորձեր։

Հա՛, այս սքրինները մտցրեք նաեւ Նիկոլի հատուկ կարիքների բավարարման եւ անձնական օգտագործման դեսպանի աչքը, ով ճամարտակում էր, թե «ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական թեզեր է շրջանառում»։ Թող մի քիչ ավել մրմռա»,- գրել  է նա։

--00—ԼՄ